Վարչապետի հրահանգը Ամանորի վերաբերյալ

12-11-2019 08:11

Հրապարակ թերթը գրում է. Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ եւ ինչպես են նշելու տոները: Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, եւ այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին: Մենք տեղեկացանք, որ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում: Դա վերաբերում է ե՛ւ պաշտոնյաներին, ե՛ւ պատգամավորներին: Եվ քանի որ անցած տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա զրկվեցին պաշտոնից՝ միայն Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով, այս տարի վարչապետի հրահանգը չկատարել ոչ մեկը չի համարձակվի:

Lragir.am,
12-11-2019 08:11