Մոնումենտի այգում կառուցված շենքերի ճակատագիրը շուտով հայտնի կդառնա. Ժամանակ

12-11-2019 09:18

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կհրապարակայնացվեն «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված շենքերի կառուցման համար հողահատկացման գործերով հարուցված քրեական գործի մանրամասները: Ինչպես հայտնի է, այդ տարածքում բնակարաններ ունեն կառուցած նախորդ իշխանության ամենաբարձրաստիճան եւ կարկառուն ներկայացուցիչները: Կարող է պարզվել, որ այդ շինությունները կառուցվել են բազմաթիվ օրենքների խախտումներով: Թե ինչպիսին կլինի ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը, դեռ հայտնի չէ»:

Lragir.am,
12-11-2019 09:18