Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան հավաքականում

12-11-2019 11:47

Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում: Այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Դեռևս հայտնի չէ, թե ՀՖՖ կկազմակերպի՞ հրաժեշտի հանդիպում «ամենահայ բրազիլացու» հետ: Մարկոս Պիզելին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը տոնել է 2008 թվականին: Ընդհանուր առմամբ մասնակցել  է 68 խաղի և խփել 11 գոլ:

Lragir.am,
12-11-2019 11:47