Քրիստինե Պողոսյանը Նաիրա Զոհրաբյանին հիշեցրել է Ֆրոյդի վարկածը

12-11-2019 17:30

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ ԲՀԿ խմբակցությանը: Ասաց, որ արտակարգ հիշում է, թե ով ինչ ճանապարհ է անցել և ինչի համար է անցել: «Հարգելի տիկին Նաիրա Զոհրաբյան, այստեղից երբ դուք մատ եք թափ տալիս ու ասում, թե ով ում ինչ կարող է հիշեցնել, խնդրում եմ, ապրեք, անցեք ձեր քաղաքական կյանքն այնպես, որ այստեղ նստած չամաչեք, որ ինչ-որ մեկը այստեղ նստած ձեր քաղաքական հետագիծը ձեզ հիշեցնում է: 2015 թվականի փետրվար ամիսը վկա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը: Նրա ու Նաիրա Զոհրաբյանի միկջև վիճաբանություն տեղի ունեցավ: Ինչ վերաբերում է այն կեղծ օրակարգին, որն, ըստ Քրիստինե Պողոսյանի, ընդդիմությունն է որդեգրել, ասաց․ «Աշխարհահռչակ հոգեբան, հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդը մի այսպիսի վարկած է առաջ տարել՝ հոմոֆոբիան և առհասարակ վախը հոմոսեքսուալիզմից և միասեռականությունից ճնշող մեծամասնության դեպքում վառ արտահայտված է այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են»: Քրիստինե Պողոսյանը հիշեցրեց, որ նախկինում ԲՀԿ-ն կոալիցիա է կազմել իշխանության հետ, և հենց նախկին իշխանության նախարարների մեղքն է, որ այսօր դպրոցներում հայոց լեզվի մակարդակը սարսափելի է:

Lragir.am,
12-11-2019 17:30