«Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց». Մարիա Կարապետյան

12-11-2019 17:38

«Ես տպավորություն ունեմ, որ պարոն Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Նա դեռ ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանում պատռվելու է մեր դեմքը, բայց դեռ մինչև հիմա պատռվել են իր ձայնալարերը»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա Նաիրա Զոհրաբյանին հորդորեց իրենց հայոց լեզվի դասեր չտալ: «Առաջարկում եմ հայոց լեզվի դասերը համապատասխանաբար քննարկել ձեր խմբակցության նիստի ժամանակ, ոչ թե ԱԺ ողջ կազմի ներկայությամբ: Քանի որ դուք որոշել եք մեզ հայոց լեզվի դասեր տալ, որի կարիքը չունենք, ես ձեզ կտամ մարդու իրավունքի դասեր, որի կարիքը, կարծում եմ, դուք ունեք»,- ասաց Մարիա Կարապետյանը: Ըստ Իմ քայլի պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանն իր առջև խնդիր է դրել հեռու պահել քաղաքացիներին իրենց իրավունքների և պետության գործառույթների ճանաչումից: Մարիա Կարապետյանը հավելեց․ «Առաջարկում եմ փակել թեժ աշնան ձեր ձախողված նախաձեռնությունը և բացել ցուրտ ձմռան իրական օրակարգը, որտեղ քաղաքացիներին հետաքրքրում է իրենց համայնքի ճանապարհի ասֆալտը, աշխատելու, կրթվելու ու զարգանալու հնարավորությունները»:

Lragir.am,
12-11-2019 17:38