Դատարանը մերժեց դատավորի ինքնաբացարկի մասին Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը

12-11-2019 17:32

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ դատարանի խորհրդակցական սենյակ գնալը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ, ինչից հետո նրան շտապօգնության բժիշկները տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ: Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը հետաձգվեց: Հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Lragir.am,
12-11-2019 17:32