Հայաստան – Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները

12-11-2019 17:49

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Հունաստան խաղը կսպասարկեն լեհ մրցավարները: Այս մասին գրում է Ֆուտբոլի ֆեդերացիան: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպումը: Խաղը կսպասակի լեհ մրցավարների բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ: Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան: Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա):

Lragir.am,
12-11-2019 17:49