Տաջիկստանը ներդնում է արտահանման և ներմուծման գործընթացների «Մեկ պատուհանի» հայաստանյան փորձը

12-11-2019 18:13

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում օրեր առաջ մաքսային մարմնի ղեկավարության, նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկատերերի մասնակցությամբ ներկայացվեց «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի» փորձնական փուլը, որը տարիներ առաջ նախագծվել և ներդրվել է Հայաստանում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Տաջիկստանի «Խովար» ազգային լրատվական գործակալությունը: Վերոնշյալ «Մեկ պատուհան համակարգը» մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում՝ հայկական IUnetworks ընկերության կողմից` բարելավելու միջսահմանային ծառայությունների գործընթացը՝ համաձայն որի արտոնագրման փաստաթուղթը և վկայագրերը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կներկայացվի էլեկտրոնային տեսքով:

Lragir.am,
12-11-2019 18:13