Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին

12-11-2019 18:07

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները: Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել: Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները:

Lragir.am,
12-11-2019 18:07