Հայ բժիշկը Սիրիայում փրկել է ծննդկանի և նորածնի կյանքերը

12-11-2019 18:32

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: Կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում: Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել: Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար: Հայկական հումանիտար խմբի բժիշկներին տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են դիմում: Փետրվարից առ այսօր մեր մասնագետներն ավելի քան 6550 քաղաքացու են աջակցություն ցուցաբերել: Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ու գրանցած արդյունքներով ապացուցում են առաքելության կարևորությունը, իսկ սիրիական կողմից անընդհատ հնչող երախտագիտության խոսքերն առաքելության անհրաժեշտության վկայությունն են:

Lragir.am,
12-11-2019 18:32