Խորհրդարանը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է դրսևորել, քննարկելով գիտության հարցերը

12-11-2019 18:26

Քննարկմանը մասնակցել են հիմնական զեկուցողներ (ակադեմիայի նախագահը, կոմիտեի նախագահը, նրա տեղակալը, թղթակից-անդամ Իշխանյանը) ինչպես նաև ուսանողներ, լաբորանտներ, երիտասարդ գիտնականներ և գիտնական Նարինե Ղազարյանը: Քննարկմանը մասնակցում էին անգամ լաբորանտներ, բայց հրավիրված չէին այն գիտնականները, ովքեր տարիներ շարունակ խոսել են թերությունների մասին: (Նման բան չի եղել անգամ Սերժ Սարգսյանի օրոք: Եվ դա արդեն վկայում է այն մասին, թե ինչ գաղտագողի ձևով է կազմակերպվել քննարկումը): Հիմա տեսնենք, թե ով է քննարկել, ինչպես է քննարկել և ինչ է քննարկել: Նախ ասեմ, որ չեն քննարկել Չեն քննարկել գիտության զարգացման միակ, մինչև օրս, ներկայացված տեսլականը (հայեցակարգը), որտեղ մանրամասնորեն (քայլ առ քայլ) նկարագրված է, թե ինչ պետք է անել և ինչպես պետք է անել, որտեղ հիմնավորվել է յուրաքանչյուր քայլ և ամեն նախադասություն: (Գիտության զարգացման հայեցակարգը տես՝ https://www.lragir.am/2019/10/23/487378/ ,  https://www.lragir.am/2019/11/10/492410/ ) (Բերեմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Լևոն Բեգլարյանի այս տեսլականի մեկնաբանությունը՝ «Ըստ էության, նրանք (չինովնիկները՝ Գ.Բ.) պետք է շնորհակալ լինեն (այդ տեսլականի համար ՝ Գ.Բ.):  Նրանք ունեն գործունեության կազմակերպման ճանապարհային քարտեզ: Վերցրու, աշխատիր և ծափահարություններ ստացիր: Մեկ բան է միայն խանգարում՝ նույնիսկ դրա համար էլ ունակություններ չկան»): Ինչո՞ւ չեն քննարկել ներկայացված միակ տեսլականը և քննարկմանը չեն հրավիրել հեղինակին: Բացատրությունը պարզ է՝ պաշտոնյաներին հարկավոր չեն ճիշտ տեսլականներ, քանի որ գործերի ճիշտ դրվածքի դեպքում նրանք պարզապես դուրս կթռչեն իրենց զբաղեցրած աթոռներից: Ահա՛ և ամենը: Ով է քննարկել և ինչպես է քննարկել Քննարկել են հիմնականում մարդիկ, որոնց վրա է դրված գիտության աղետալի վիճակի մեղքը՝ մարդիկ, ովքեր մշտապես անտեսում էին պրոֆեսիոնալիզմը, կոռուպցիոն շահեր ունեցող մարդիկ: Ավելին՝ գիտության մեջ չնչին վաստակ ունեցող մարդիկ: Սկսեմ ժողովը վարողից: Նա բազմիցս մամուլում հայտարարել է, որ գիտության մեջ ամեն ինչ պարզ է՝ գիտնականների աշխատանքների գնահատումն ու վաստակը պետք է որոշվեն առաջնակարգ ամսագրերի հրապարակումներով: Ես ուզում եմ հարցնել, թե որտե՞ղ է նա կարդացել նման անհեթեթություն, ո՞ր հիմա՛րն է ասել այդ մասին: Հայտնի է, որ գիտության մեջ գնահատականը տրվում է միայն (կրկնում եմ միայն) նույն ոլորտի և դասի գիտնականների կողմից: Դե, եթե սկսեք անհեթեթությունից, ապա քննարկումը կլինի անհեթեթեթ, և քննարկման արդյունքն էլ կլինի անհեթեթեթ: Հատկապես աչքի ընկավ Իշխանյանը: Նա «անհասկանալու գլուխգործոց» արտահայտեց, ասելով՝ «Ծիծաղելի է ակնկալել, որ գիտական հանրությունը կարող է առաջարկներ ներկայացնել գիտության վերաբերյալ», դրա համար կան համապատասխան մարմիններ: Նշանակում է, Իշխանյանը հնարավոր է համարում, որ գիտության բնագավառում առաջարկները գիտնականների խելքի բանը չէ՞, և դրանով պետք է զբաղվեն խորհրդարանականները, որոնք նույնիսկ չնչին պատկերացում անգամ չունեն գիտության մասին: Եվ նա ուզում է, որ դրանից հետո իրեն լո՞ւրջ վերաբերվեն: Հետո ավելի վատ: Նա պահանջում էր ֆինանսավորման ավելացում, բայց ոչ մի խոսք չասաց ֆինանսների արդարացի բաշխման մասին (այսինքն՝ ըստ արժանիքների):  Ավելին, նա ամեն կերպ գովաբանում էր գիտության կոմիտեն և պահանջեց ավելացնել ֆինանսների բաշխման կոմիտեի հնարավորությունները: Ամեն ինչ պարզ է՝ նա և իր երեխաները այն մարդկանց ցուցակում են, որոնց կոմիտեն դրամաշնորհներ ու տարբեր տեսակի ֆինանսավորում է հատկացնում, այնպես որ կոմիտեի ֆինանսավորման ավելացումը՝ նրա ընտանեկա՛ն բյուջեի ավելացումն է: Ընդ որում, Իշխանյանին բոլորովին չի հետաքրքրում, որ խոսքը հանցավոր կոմիտեի մասին է՝ իր հանցավոր հակագիտական «ծրագրերով»: Նրան չեն հուզում կոմիտեի ստի և թալանի բազմաթիվ փաստերը: Կոմիտեն ստում է մշտապես: Օրինակ, հայտարարում է, որ կոմիտեի համար փորձաքննություն են իրականացնում հազար «բարձրակարգ» գիտնականներ Հայաստանից: (որտեղի՞ց նա վերցրեց այնքա՛նը: Հազիվ թե ամբո՛ղջ Ռուսաստանում կգտնվի այդքան): Արդեն տասնյակ անգամ գրել եմ այն մասին, որ ֆինանսավորման մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ կպարզվեն գիտնականների իրական արժանիքները: Դա այնքա՛ն հեշտ է: Եթե փողը տրվում է, հարկավոր է նախ իմանալ, թե ում են դրանք նախատեսված՝ գիտնականներին, թե կարիերիստներին ու կոմբինատորներին: Այսինքն՝ նախ պետք է պարզել, թե ով–ով է գիտության մեջ, և միայն դրանից հետո խոսել ֆինանսավորման մասին: Սա հիմնական կետն է ամբողջ գիտության մեջ: Սա նաև տեսլականի (հայեցակարգի) հիմնական կետն է, որի մասին ասվում է վերը: Բայց Իշխանյանը չի ամաչում լռությամբ շրջանցելով գիտության համար կարևորագույն այս կետը: Չի ամաչում նաև պահանջելով ավելացնել ֆինանսավորումը (տվե՛ք գումար, գումա՛ր տվեք) առանց նշելու, թե ում կտրամադրվեն այդ գումարները: Մի՞թե պետք է բացատրել, որ նախքան գումար հատկացնելը, պետք է հասկանաք, թե ում տալ: Նույնը վերաբերում է ակադեմիայի նախագահին (ով միշտ անտեսում էր գլխավորը՝ ընտրություններ անցկացնել «յուրայինների» համար) և կոմիտեի նախագահին (ով միշտ անտեսում էր գլխավորը՝ որպեսզի «յուրայիններին» ֆինանսավորի): Նրանց ոչ մի չափանիշ և արժանիք հարկավոր չէ: Նրանց անհրածեշտ է անսահմանափակ իշխանություն: Գիտության ճշմարիտ բարեկարգումը կլինի նրանց անձնական ողբերգությունը: Արդյունքում մենք խորհրդարանում տեսանք նույն «ԽԾԲ»-ն, որտեղ խոսք ունեին մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ձեռքերն էին տաքացնում գիտության թերությունների վրա, ովքեր «պայքարում էին, պաշտպանելով իրենց կոռուպցիոն շահերը»: Կար միայն երկու գործնական ելույթ՝ ուսանողի, ով կրկնում էր այն միտքը, որ նախ պետք է հասկանալ գիտնականների վարկանիշները և հետո նոր խոսել ֆինանսավորման մասին, և Նաիրա Ղազարյանի, ով լավ հարցադրումներ ուներ: Ուսանողի ելույթը պարզապես բաց թողեցին ականջների կողքով, իսկ Նաիրա Ղազարյանին ուղղակի անամոթաբար «լռեցրեցին»: Եզրակացություն: Նման խորհրդարանի և գիտության քայքայման մեջ շահագրգռված մարդկանց նման կազմի հետ իմաստ չունի քննարկել գիտության հարցերը: Անցում դեպի ճիշտ համակարգ: Ինչպես նշեցի, գիտության մեջ գնահատականը տրվում է միայն նույն ոլորտի և դասի գիտնականների կողմից: Ավելին (չափազա՛նց կարևոր է), գնահատականները պետք է վերցվեն գիտական տեղեկատվության պաշտոնական, միջազգային աղբյուրներից: (Ծիծաղելի է խոսել ենթակաների կամ կախյալ մարդկանց կողմից գրված գնահատականների մասին): Ցանկացած ականավոր գիտնական (քառասուն տարին անց) տեղեկություններ ունի իր աշխատանքի ինչ-որ արժեք ունենալու մասին: Ուրեմն, նշյալ տեսլականի մեջ իմ հիմնական առաջարկն այն էր, որ նման տեղեկություններ հավաքել երկրի բոլոր հիմնական գիտնականների համար: (Դա շատ հեշտ է անել): Ահա այդ ժամանակ և իշխանությունները, և խորհրդարանը, և ժողովուրդը կհասկանան, թե ում հետ գործ ունեն, ում կարելի է վստահել ապագան, ովքեր պետք է զբաղեցնեն պաշտոններ, ովքեր պետք է գրեն օրենքները և այլն: Մենք ունենք մարդիկ, ովքեր կարող են բազմաթիվ նման էջեր ցույց տալ: Այսինքն՝ մենք կադրեր ունենք: Պետք է պարզապես գործարկել դրանք: Իսկ որ և իշխանությունները, և խորհրդարանը, և ժողովուրդը հասկանա, թե ինչ մղձավանջի մեջ ենք ապրում, ես առաջարկում եմ սկսել նման տեղեկատվության հավաքագրման գործընթացը, խորհրդարանում, վերը նշված «մեր» հիմնական զեկուցողներից, միաժամանակ գիտության բոլոր հիմնական պաշտոնյաներից: Թող գոնե մեկ տող ցույց տան (գիտական տեղեկատվության պաշտոնական, միջազգային աղբյուրներում), որտեղ նրանց մասին գոնե մի լավ բան է ասված: Կրկնում եմ՝ թող այդ պաշտոնյաները գոնե մեկ տող ցույց տան: Վստահ եմ, չեն ցույց տա՝ պարզապես այն պատճառով, որ չունեն: Իսկ գումար պահանջել հետագա անարդար, «ԽԾԲ»-ական վերաբաշխման համար այդ պաշտոնյաները չեն ամաչում: Նստել են կերակրատաշտի մոտ և ձեռքերը թափահարելով գումար են պահանջում: Հետաքրքիր է, արդյո՞ք պաշտոնյաները համաձայն են ունենալ արդար համակարգ, որտեղ բոլոր դիրքերը կզբաղեցնեն գիտության մեջ վաստա՛կ ունեցող մասնագետները: Չէ՞ որ, այդ դեպքում նրանք չե՛ն լինի կերակրատաշտի մոտ: Արդյո՞ք նրանք գումար կպահանջեն, եթե չլինե՛ն կերակրատաշտի մոտ: Արդյո՞ք նրանք համաձայն են վարձատրվել, համաձայն իրենց իրակա՛ն արժանիքների: Գրիգոր Բարսեղյան, Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային մրցանակի դափնեկիր

Lragir.am,
12-11-2019 18:26