Մասիս Մայիլյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը

12-11-2019 19:35

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր: Զրուցակիցները նշել են հակամարտության գոտում կայունության պահպանման անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարևորությունը՝ խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Lragir.am,
12-11-2019 19:35