Փաշինյանը Փարիզում ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը

12-11-2019 20:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն իր ելույթը հեռարձակեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: «Մենք այժմ մի նախաձեռնություն ունենք. մեր երկրի բնակչությունը 3 մլն է, սակայն 2020թ. մենք պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում, ինչը կլինի մեր ներդրումը կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում: Իհարկե, միայն դա չի լինի մեր ներդրումը, մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ այլ ծրագրեր ունենք»,- ասաց Փաշինյանը: Քննարկմանը մասնակցում են նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Lragir.am,
12-11-2019 20:49