Ռաֆայել Վահանյանը հաղթանակով մեկնարկեց վետերանների աշխարհի առաջնությունում

13-11-2019 10:27

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել վետերանների աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայում մեկնարկած վետերան շախմատիստների աշխարհի  առաջնության մեկնարկում Մ50 տարեկանների մրցաշարում Արտաշես Մինասյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, իսկ Ռաֆայել Վահանյանը Մ65 տարեկանների մրցախաղում հաղթանակ է տարել: Վետերանների առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 23-ին:

Lragir.am,
13-11-2019 10:27