Նիկոլ Փաշինյանը խիստ նախազգուշացրեց Վարդան Ղուկասյանին ու ԲՀԿ-ին

13-11-2019 18:08

Վարչապետ նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ նախազգուշացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներին, մասնավորապես, պատգամավոր Վարդան Ղուկասյանին: Լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանը այսօր քննադատել էր քրեական հեղինակությունների և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կառավարության քաղաքականությունը: Նա հայտարարել էր, որ օրենքով գողերը շատ խելոք մարդիկ են: Ի պատասխան Նիկոլ Փաշինանն ասաց, որ քրեական ենթամշակույթը, այո, կոռուպցիայի հետ համատեղ Հայաստանից պետք է արմատախիլ արվի: «Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ, հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկացնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկացնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն: Եթե օղ չեն անի, այդ տեսարանները կտեսնենք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
13-11-2019 18:08