Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ

13-11-2019 18:59

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա, ՀՀ Ազգային ժողովում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասաց Գրիգորյանը:

Lragir.am,
13-11-2019 18:59