ՀՀ կառավարությունը երկու լաստանավ ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ

13-11-2019 21:48

ՀՀ կառավարությունը երկու լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ արտահանման համար Վերին Լարսին այլընտրանք գտնելու մասին հարցին: «Մենք նախնական հետքրքրվածություն ենք հայտնել առ այն, որ ուզում ենք ունենալ երկու լաստանավ: Հիմա նման հնարավորություն ընձեռնված է, որովհետև Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, և պետք է հասկանանք հնարավորինս մատչելի տարբերակով դրանք մեզ տրամադրելու հարցը»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:

Lragir.am,
13-11-2019 21:48