Հայաստանը առաջին տեղում է հանրային ագրեսիայի մակարդակով

14-11-2019 00:04

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Գերմանական Statista հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը վերջին 1 տարում ուսումնասիրել է 143 երկրների հանրությունների շրջանում տիրող զայրույթի և ագրեսիայի տրամադրությունները: Հոդվածի հեղինակ Նեյլ Մակքարթին (Niall McCarthy) գրում է, որ առաջին տասնյակում այն երկրներն են, որտեղ եղել են (կամ են) քաղաքական լուրջ փոփոխություններ կամ բռնապետական համակարգեր են, ինչպես, օրինակ, Թուրքիան, Պակիստանը: Զարմանալիորեն Հայաստանը հանրային զայրույթի և ագրեսիայի ցուցակում գրավել է առաջին տեղը, ինչը, ըստ հեղինակների, կապված է ինչպես ներքին քաղաքական ու սոցիալական խնդիրների, այնպես էլ արտաքին գործոնների, հարևանների հետ հարաբերությունների հետ: Բոլոր դեպքերում, անկախ պատճառներից, ներքին ագրեսիա կուտակող հանրությունը վտանգավոր և անհանգստացնող երևույթ է, ինչի մասին պետք է մտածեն պետական գերատեսչությունները և հանրության հետ աշխատող կազմակերպությունները:

Lragir.am,
14-11-2019 00:04