Շեր. «Էրդողանը պետք է որ երջանիկ լինի»

14-11-2019 13:05

Ամերիկահայ աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան)  Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ մեղադրել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներին: Դիմելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Շերը իր Twitter-ի էջում գրել է. «Եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմաերպությունը վերադառնա,  ապա դրա մեղավորները կլինեք Դուք և Էրդողանը: Դուք օգնեցիք Էրդողանին, որպեսզի նա հաշվեհարդար տեսնի քրդերի հետ, այնպես, որ նրանք Ձեզ չեն օգնի:  Մարդիկ մահանալու են և տանջվելու: Ձեր «լավագույն ընկեր»  Էրդողանը պետք է որ երջանիկ լինի: ԻՊ-ը  սպանեց հայ հոգևորականին և վերջինիս հորը»:

Lragir.am,
14-11-2019 13:05