Շաքարային դիաբետով հիվանդները ևս երկու տարի անխափան կապահովվեն «Դիաբետոն» դեղով

14-11-2019 13:23

ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը: Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե»  ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:

Lragir.am,
14-11-2019 13:23