related topics
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգան Նազարբաևան միասին ծառ տնկեցին ԱԺ բակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանների նախագահները համատեղ ծառատունկն իրականացրին ընդլայնված կազմով երկկողմ հանդիպումից հետո: Խորհրդանշական եղևնին տնկելուց հետո Դարիգան Նազարբաևան նշեց, որ կփորձի ամեն տարի այցելել Հայաստան ու խնամել իր կողմից տնկված ծառը: