Մարիա Զախարովան անդրադարձել է Արմավիրի վանդալիզմի դեպքին

14-11-2019 19:58

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ քննչական մարմինները քննում են Արմավիրում հայկական եկեղեցու տարածքում վանդալիզմի դեպքը: Հիշեցնենք, որ քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովը սեւ ներկ էր լցրել եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակի վրա: Զախարովան նաեւ հաստատել է, որ ստացվել է այս միջադեպի կապակցությամբ ՀՀ դեսպանատան հաղորդագրությունը:

Lragir.am,
14-11-2019 19:58