ՀՔԾ-ն չի մեկնաբանում «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսան Պետրոսյանին ձերբակալելու մասին տեղեկությունը

14-11-2019 21:01

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Ալեքսան Պետրոսյանին ու նրա որդուն ձերբակալելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել նախկին պատգամավորի ու նրա որդու ձերբակալման մասին: Ալեքսան Պետրոսյանը 1995 թվականից զբաղեցնում է Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները: 2003-2017թթ. Ալեքսան Պետրոսյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Lragir.am,
14-11-2019 21:01