Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը և Ներքին Գետաշենի դպրոցը կվերանորոգվեն

14-11-2019 21:12

Կառավարությունը որոշում կայացրեց պետական բյուջեի ծախսերում վերաբաշխում կատարել և գումար հատկացնել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից: «Նախատեսվում է «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար հատկացնել 713,6 մլն դրամ: Բացի այդ, 14,4 մլն դրամ կհատկացվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի առաջին մասնաշենքի հիմնանորոգման նպատակով»,- ասաց փոխնախարարը:

Lragir.am,
14-11-2019 21:12