Առաջին ընթերցմամբ ընդունվեց սնանկության վարույթում առկա անհստակությունները վերացնող օրինագիծը

14-11-2019 21:26

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում այն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախաձեռնության ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնանկության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:

Lragir.am,
14-11-2019 21:26