Ալեքսանդր Գրիգորյանը «Փյունիկ»-ը գլխավորելու առաջարկ ունի

14-11-2019 21:53

Ալեքսանդր Գրիգորյանը Երևանի «Փյունիկ»-ը գլխավորելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «РИА «Новости»-ն: ««Փյունիկ»-ից  առաջարկ եմ ստացել գլխավորել թիմը, ինչին լուրջ եմ վերաբերում: Սակայն վերջին սայթաքումից հետո ինձ ժամանակ է պետք վերականգնվելու համար»,-ասել է Գրիգորյանը: Ալեքսանդր Գրիգորյանը մոտ էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալուն, սակայն ՀՖՖ-ն վերջին պահին հրաժարվել է պայմանագրի ստորագրումից: Երևանի «Փյունիկ»-ը բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Lragir.am,
14-11-2019 21:53