Վարչապետը խիստ հրահանգ է տվել. Ժողովուրդ

15-11-2019 08:53

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այս որոշումը կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու պատճառներից մեկը սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին հետեւելն է: Երբ նախորդ կիրակի վարչապետը եղել է Գորիսում, Վայքում եւ Եղեգնաձորում, խնդիրներ են արձանագրել: Որոշում է կայացվել ստուգումներ անցկացնել, որ հասկանան, թե ինչ է կատարվում: Ընդ որում, վարչապետի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ տարածքային կառավարման եւ ենթակաոուցվածքների նախարարին հրահանգ է եղել նույնպիսի չնախատեսված այցերով լինել մարզերում»:

Lragir.am,
15-11-2019 08:53