ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

15-11-2019 09:47

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի, տեղեկացնում են ԿԳՄՍ-ից:

Lragir.am,
15-11-2019 09:47