Ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ. Լիլիթ Մակունցը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում

15-11-2019 09:45

Հայաստանը ունի հստակ հստակ հանձնառություն կառուցել իր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «German Marshall Fund»-ում Հայ-ամերիկյան բարեկամական խմբի հանդիպմանը: «Իմ ելույթի ժամանակ ներկայացրեցի Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ մեր քաղաքական հստակ կամքը ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ, հենց դրան են միտված առաջարկվող օրենսդրական բարեփոխումները: Իմ խոսքում համառոտ ներկայացրեցի հստակ քայլերից բաղկացած այն օրակարգը, որով մենք Վաշինգտոնում ենք որպես բարեկամական խումբ: Անդրադարձա նաև արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերին: Վերահաստատեցի մեր հստակ հանձնառությունը կառուցել մեր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա: Ելույթիս հաջորդող հարց ու պատասխանի շրջանակներում հնչեցին Հայաստան ԵՄ հարաբերությունների, Հայաստան֊ՌԴ հարբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներքաղաքական հարցեր: Իմ խոսքում հստակ արձանագրեցի, որ մենք, կողմնակից լինելով արագ բարեփոխումների, միաժամանակ շատ ուշադիր ենք և ապահովում ենք քաղհասարակության մշտական ներգրավվածությունը այդ գործընթացում»,-նշել է Լիլիթ Մակունցը: Հայ-ամերիկյան բարեկամական խումբը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում: Պատվիրակության կազմում են Տաթևիկ Հայրապետյանը, Էմդոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը: Օրակարգում հանդիպումներ են կոնգրեսականների, USAID գրասենյակի և հեռահաղորդակցության գծով փորձագետների, սենատորների հետ: Լիլիթ Մակունցը ավելի վաղ նշել էր, որ այցը բավական հագեցած է և տարբերվում է նրանով, որ հանդես են գալիս համագործակցության կոնկրետ ձևաչափերի առաջարկով՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարաբերություններին բովանդակություն հաղորդելու համատեքստում, և հիմնական քննարկումները հենց այդ մասին են:

Lragir.am,
15-11-2019 09:45