Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

16-11-2019 19:25

Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է տաղանդավոր կոմպոզիտորին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական անսպառ եռանդ:

Lragir.am,
16-11-2019 19:25