Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ

17-11-2019 13:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաք ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին: Այս մասին նա նշել է Ֆեյսբուքի իր էջում և տեսանյութեր հրապարակել: Մասնավորապես, նա ծանոթացել է Զովունիում խմելու ջրի ջրագծի կառուցման, Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների, Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին:

Lragir.am,
17-11-2019 13:20