Արսեն Թորոսյանի ուղերձը ռազմական բժիշկներին

17-11-2019 13:58

Սրտանց շնորհավորում եմ մեր ռազմական բժիշկներին` մասնագիտական տոնի կապակցությամբ: Կարևորելով Ձեր դերը մեր զինվորների կողքին՝ պետք է փաստել, որ դժվարին ճանապարհ եք անցել Հայոց պետականության կառուցման ճանապարհին և այսօր էլ շարունակում եք պատշաճ կատարել Ձեր աշխատանքը: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում բազմիցս ապացուցել եք, որ Ձեր հոգատարության և մասնագիտական կարողությունների շնորհիվ՝ մեր զինվորները գտնվում են ապահով ձեռքերում: Դուք եք, որ օր ու գիշեր առաջնագծում գտնվում եք մեր զինվորների կողքին, անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվողներից մեկն եք նաև քաղաքացիական բնակչությանը: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ ռազմական բժիշկներին քաջ առողջություն: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Lragir.am,
17-11-2019 13:58