Եվրո-2020 մասնակից թիմերից 16-ի անունները հայտնի են

17-11-2019 16:07

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ուղեգիր են նվաճել ևս մի քանի հավաքականներ: Եվրո-2020-ի 24 հավաքականներից 16 ընտրանիններն արդեն հայտնի են՝ Չեխիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Գերմանիա, Խորվաթիա: Եվրո-2020-ը, որին կմասնակցի 24 ընտրանի, կանցկացվի Եվրոպայի 12 քաղաքի 12 մարզադաշտում: Եվրո-2020 խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին:

Lragir.am,
17-11-2019 16:07