Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալիորեն աճել է

18-11-2019 15:21

Հայաստանն ունի առաջարկվող կացարանների բազմաթիվ տարբերակներ՝ գյուղական բնակավայրերում տեղացիների բնակարաններից ու տներից մինչև 5-աստղանի շքեղ հյուրանոցներ:  «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ էներգետիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակված Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալի աճել է: 2013 թվականին 379 հյուրանոց է եղել, 2018 թվականին այդ թիվը հասել է 600-ի: Նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեծ մասը կառուցվել է Երևանում և մայրաքաղաքի մերձակայքում: Այսօր Հայաստանում կա միջազգային ստանդարտներին համապատասխանող 13 հյուրանոց: Հայաստանում հասանելի կացարանները ներառում են 1-5-աստղանի հյուրանոցներ, հոսթելներ, սպա և առողջարանային օբյեկտներ, B&B ծառայություններ, բնակարանների վարձակալություն:

Lragir.am,
18-11-2019 15:21