Ռուսաստանն Ուկրաինային վերադարձրել է կալանված նավերը

18-11-2019 15:37

Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 2018 թվականի նոյեմբերին Կերչի նեղուցում կալանված 3 նավերը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 25-ին միջադեպ էր տեղի ունեցել Կերչի նեղուցում, որի արդյունքում ռուսական ռազմածովային ուժերը կալանել էին ուկրաինական ռազմածովային ուժերի «Յանը Կապու», «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» նավերը, որոնք Օդեսայից շարժվում էին Մարիուպոլ: Ռուսաստանը ձերբակալել էր 24 ուկրաինացի նավաստիների՝ մեղադրելով սահմանն ապօրինի հատելու մեջ: 2019 թվականի սեպտմեբերի 7-ին Ուկրաինան և Ռուսաստանը  ձերբակալված անձանց փոխանակում են իրականացրել, որի շնորհիվ ուկրաինացի նավաստիները վերադարձել են հայրենիք:

Lragir.am,
18-11-2019 15:37