Անտոնիո Ֆլորեսը ֆուտբոլի երիտասարդական թիմի խաղում որակական աճ է տեսնում

18-11-2019 15:53

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի մարզիչ Անտոնիո Ֆլորեսը որակական աճ է տեսնում ընտրանու խաղում: «Առաջընթացն ու արդյունքն անբաժանելի են: Շատ կարևոր կլիներ թիմի համար, եթե իռլանդացիների հետ խաղում դրական արդյունք գրանցեինք: Այն կլիներ նրանց աշխատանքի լավագույն արդյունքը: Այն պահին, երբ թիմը լավ չի կատարում առաջադրանքը, անմիջապես պատժվում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երիտսարդական թիմի մարզիչ Անտոնիո Ֆլորեսի խոսքը փոխանցում է ՀՖՖ TV-ն: Մարզչի խոսքով` Իռալնդիայի դեմ խաղում հավաքականը մի պահ հիասթափվել է, սակայն թիմային աշխատանքի տեսանկյունից Իտալիայի դեմ խաղն առավել հաջող է եղել: «Երիտասարդ թիմը պարտվեց նախորդող երկու խաղերում էլ, սակայն դրանք տարբեր որակ ունեցող հանդիպումներ էին»,-ասել է Ֆլորեսը:

Lragir.am,
18-11-2019 15:53