Արդարադատության նախարարի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել

18-11-2019 16:33

Արդարադատության նախարարի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ: Ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Lragir.am,
18-11-2019 16:33