Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նամակ է ուղարկել Մակրոնին և պատասխան ստացել

18-11-2019 17:04

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին հայտնում է panorama.am-ը: «Ես գրեցի այդ նամակը՝ չսպասելով պատասխանի: Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարում ես այդ գործի մասին զեկուցում եմ Ֆրանսիայի ու միջազգային որոշ կառույցների»,-ասաց Թորոսյանը Երևանում լրագրողների  հետ հանդիպմանը: Մակրոնին ուղղված նամակում նա ներկայացրել է մեկ տարվա ընթացքում դատավարությունը, գլխավոր կետերն ու ներկայացրել առաջարկներ: «Մեկ ամիս չանցած՝ մի քանի օր առաջ նախագահ Մակրոնից պատասխան ստացա, ու ասվում է՝ վստահ եղեք, որ Ֆրանսիան հետևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,-ասաց փաստաբանը՝ հետաքրքրական համարելով Ֆրանսիայի նախագահի կողմից իրեն գրավոր պատասխանելը: Նա շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահի գրասենյակում գիտեին, որ նամակի մասին հրապարակվելու է:

Lragir.am,
18-11-2019 17:04