Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

18-11-2019 17:26

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետիք Իսահակյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Գրական-մշակութային երկարամյա գործունեության համար գրականագետ Ավետիք Վիգենի Իսահակյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Lragir.am,
18-11-2019 17:26