Երբ առավոտյան հաշիվը տեսա, ինձ համար շոկ էր

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը Պարոն Հովհաննիսյան, երեկ Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով խայտառակ պարտություն կրեց Իտալիայի հավաքականից: Ի՞նչ տեղի ունեցավ և ինչպե՞ս եք գնահատում երեկվա խաղը: Պետք է հաշվի առնել, որ Իտալիայի հետ էինք խաղում, բարձր կարգի, աշխարհի գիգանտի հետ: 9-1-ը իհարկե խայտառակություն է: Ես վախից չեմ նայել խաղը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այսպես ստացվեց, ի՞նչն էր խնդիրը: Վերջին շրջանի անատամ ֆուտբոլը նույնիսկ չի ստիպում նստել և նայել: Երբ առավոտյան հաշիվը տեսա, ինձ համար շոկ էր, որովհետև, իրականում, մեր ազգի համար ֆուտբոլը այցեքարտ է աշխարհում, որպեսզի քեզ տեսնեն և ճանաչեն: Նշանակում է՝ չե՞նք կարողանում ճիշտ միջոցներ կիրառել: Ընդհուպ մինչև պիտի դրվի Վանեցյանի, Խաշմանյանի հրաժարականի հա՞րցը: Խաշմանյանը նոր է, և չենք կարող իրեն պահանջներ ներկայացնել: Բայց այն, որ ֆուտբոլում պետք է նոր գումարներ ծախսվեն, փաստ է: Այն պետք է ուշադրության կենտրոնում լինի, սա տարիների հարց է: Պետք է մարզադպրոցների հարցը լուծված լիներ: Երեխա հասակից պետք է ֆուտբոլ խաղան, պետք է ֆուտբոլը դառնա մասսայական: Այս արդյունքը հենց դրանից է գալիս, որ չենք աճեցրել համապատասխան սերունդ: Այսինքն՝ կրթական համակարգից պետք է նաև գա՝ որպես առանձին բաղադրիչ: 3-4 տարեկանից դեռ բակում ֆուտբոլ են խաղում երեխաները: Այդ տարիքից ակումբներից գալիս ֆիքսում են հնարավոր պոտենցիալ ֆուտբոլիստներին: Ֆուտբոլը մի հսկայական մշակույթ է: Վերջերս ինձ բախտ վիճակվեց լինել Ռոմա-Միլան խաղին: Դա մի տոն էր: Երկրպագուների իրար վիրավորելը նույնիսկ, որը չափի մեջ էր, իհարկե… Իսկ մեզ մոտ, ցավոք, այդ տոնը չի կայանում: Իսկ պե՞տք է կադրային փոփոխություն: Ամեն ինչ է պետք անել այս իրավիճակից դուրս գալու համար: Սա անթույլատրելի վիճակ է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
19-11-2019 19:23