Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

19-11-2019 19:34

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով. – գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, – գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, – գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Lragir.am,
19-11-2019 19:34