Հայաստանի հանդբոլի չեմպիոնը Վանաձորի համանուն թիմն է

19-11-2019 20:01

Հայաստանի հանդբոլի առաջնության հաղթողը Վանաձորը ներկայացնող համանուն թիմն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջնությանը մասնակցել են «Ալավերդի», «Վանաձոր»,  «Գավառ» «Արցախ», «Չարբախ», «Պոլիտեխնիկ» թիմերը: Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Վանաձորի թիմն առաջին տեղն է գրավել 10 միավորով: Երկրորդ տեղը 8 միավորով զբաղեցրել է Ալավերդու թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը»՝ 6 միավոր:

Lragir.am,
19-11-2019 20:01