Պաշտոնական. Տոտենհեմը ազատել է Պոչետինոյին գլխավոր մարզչի պաշտոնից

19-11-2019 23:59

Անգլիական Տոտենհեմի ղեկարավարությունը պաշտոնից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:  Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ լոնդոնյան թիմը նախորդ մրցաշրջանում հասել էր մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այս մրցաշրջանի անհաջող արդյունքների հետևանքով որոշում է կայացվել պաշտոնանկ անել 47-ամյա մասնագետին: Նշենք, որ նոր գլխավոր մարզչի թեկնածուներից են Ժոզե Մոուրինյոն և Կառլո Անչելոտտին:

Lragir.am,
19-11-2019 23:59