«Մանախի» հովանավորյալին համակարգից հեռացնելու փոխարեն՝ պարգեւատրում են. Ժամանակ

20-11-2019 08:50

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով: Այս պարգեւատրումը շատ տարօրինակ, անգամ զավեշտալի է, քանի որ մամուլը բազմիցս գրել է այս պաշտոնյայի հակաօրինական վարքագծի մասին: Գրվել է, որ նա սերտ կապերի մեջ է քրեական հեղինակությունների, տարբեր մականունավորների հետ: Հովհաննես Ենոքյանը համարվում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի հովանավորյալը: Հենց վերջինիս «դաբրոյով» էլ Ենոքյանը հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՔԾ պետի տեղակալ: Հովհաննես Ենոքյանը նաեւ մտերիմ հարաբերություններ ունի Մարտի 1-ի գործով անցնող, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ: Գրվեց նաեւ, թե ինչպես է Ենոքյանը թաքուն Մարտի 1-ի գործի քննության նյութերը տրամադրում Հարությունյանին եւ ոչ միայն: Այսքանից հետո, փաստորեն, նրան համակարգից հեռացնելու փոխարեն, պարգեւատրում են»:

Lragir.am,
20-11-2019 08:50