Իսրայելը Սիրիայում ռմբակոծել է իրանական թիրախներ

20-11-2019 10:35

Իսրայելական օդուժը Դամասկոսի մոտ ռմբակոծել է իրանական և սիրիական ռազմական թիրախներ: Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանական ուժերի մամուլի ծառայությունը: Իսրայելական կողմի հաղորդմամբ՝ ինքնաթիռները ռմբակոծել են Իրանին և Սիրիային պատկանող զինապահեստներ, ռազմաբազաներ և այլ օբյեկտներ՝ ի պատասխան Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռի: Սիրիական պետական Սանա գործակալությունը հայտնել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հարձակումը:

Lragir.am,
20-11-2019 10:35