Ժոզե Մուորինյոն նոր աշխատանք ունի

20-11-2019 11:47

Մաուրիսիո Պոչետինոյին հեռացնելուց հետո անգլիական Տոտենհեմ ֆուտբոլային ակումբը նրան փոխարինող է գտել: Տոտենհեմի ղեկավարությունը թիմի ղեկը վստահել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին: Նրա հետ պայմանագիր է ստորագրվել մինչև 2023 թվական: Մոուրինյոն անգլիական ակումբների մարզման մեծ փորձ ունի: Նախկինում նա երկու անգամ եղել է Չելսիի, մեկ անգամ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչը:

Lragir.am,
20-11-2019 11:47