Մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ են անցկացվել

21-11-2019 22:30

Նոյեմբերի 19-ից 20-ը 2-րդ զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ: Զբաղեցվել են հակաօդային պաշտպանության կառավարման կետերը, բացազատվել հաստիքային միջոցները: Կազմակերպվել են նաև պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

Lragir.am,
21-11-2019 22:30