«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 31-րդ բնակարանը

22-11-2019 11:50

Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված  31-րդ բնակարանի հանձնման արարողությունը: Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ՝ բարերարությամբ լոսանջելոսաբնակ պոլսահայեր Սարգիս և Ալիս Սեթյանների, Սարո և Մանուշակ, Րաֆֆի և Էրլին Մարուքյանների, Կարո և Աղավնի Գուրյանների, Պետրոս և Աննա Օրունճագճըէլիի և Թամարա Նիզամյանի,  գնվեց Ախթալա համայնքի Լեռնագործների փողոց 1-ին փակուղի, 12 հասցեի  առանձնատունը: Առանձնատունը  հանձնվեց Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանին որպես թեմապատկան հովվատուն: Տարիներ ի վեր Ախթալայի հոգևոր հովիվները կեցության մնայուն պայմաններ չունեին և այս առանձնատան ձեռքբերումը բնականաբար կխթանի նրանց կենսագործունեությունը: Սրբազան Հոր նախագահությամբ՝ նոր հանձնված բնակարանում Սանահին վանքի  հոգևոր հովիվ Տեր Նահապետ քահանա Կարապետյանը կատարեց տնօրհնյաց արարողություն: Տնօրհնեքին հովվի ընտանիքից բացի ներկա էին նաև Ախթալայի քաղաքապետ Արկադի Թամազյանը և ավագանու անդամներ: Դիվան Գուգարաց թեմի

Lragir.am,
22-11-2019 11:50