Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է

22-11-2019 14:48

Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց: Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը: Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

Lragir.am,
22-11-2019 14:48