ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման արարողություն

22-11-2019 19:22

Նոյեմբերի 22-ին ԱԻՆ-ում փրկարար ծառայության պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման կապակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ՀՀ քսան քաղաքացիներ ծառայության անցան ԱԻՆ Փրկարար ծառայության համակարգում, իսկ չորս հրշեջ-փրկարարներ ստացան հերթական սպայական կոչումներ: Կրտսեր հրահանգիչ Գագիկ Պողոսյանը ստացավ փրկարար ծառայության լեյտենանտի կոչում և նշանակվեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ: Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարար ծառայողներին, մաղթեց անվտանգ և արդյունավետ աշխատանք:

Lragir.am,
22-11-2019 19:22